Tert.am–ը գրում է.

Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության 10 հարկանի շենքը, որը տեղակայված է Թբիլիսիի կենտրոնում, ուրբաթ  կայացած էլեկտրոնային աճուրդում վաճառվել է 9.45 մլն դոլարով:

INTERFAX.RU-ի հաղորդմամբ` աճուրդն անցյալ ամիս հայտարարել էր Պետական գույքի ազգային գործակալությունը` լարիի կուրսի կայունացման համար:

Պետական գույքի ազգային գործակալության ղեկավար Եկատերինա Սիսաուրին ասել է, որ տնտեսական զարգացման նախարարության շենքը` ընդհանուր 11.3 հազար քառ. մետր մակերեսով, ձեռք է բերել ֆիզիկական անձը, ով ներկայացնում է խոշորագույն ներդրումային խմբերից մեկը: 

Պայմանավորվածության համաձայն` կառույցի գնորդը պետք է երեք տարում 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցի և շահագործման հանձնի այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել