Tert.am-ը գրում է.

39-ամյա Սուսաննայի համար առաջնեկի ծնունդը վտանգվել է հունիսի 21-ին Երևան-Սևան մայրուղում վթարի ենթարկվելուց հետո։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկված հրատապ և ճշգրիտ որոշումների շնորհիվ նորածին Մարիայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Սևանի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի հետ։

Շտապբուժօգնության մեքենայով, բժշկի ուղեկցությամբ արագ կազմակերպվել է հղիի տեղափոխումը Երևան։ Մինչ այդ ինստիտուտ է հրավիրվել վնասվածքաբան։ 33-34 շաբաթական հղին վթարի հետևանքով ստացել է աջ ազդրի բազմաբեկորային կոտրվածք, սալջարդեր և հեմատոմաներ։  Տեղի է ունեցել ընկերքի անջատում և պտղի սուր շնչարգելություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել