Tert.am-ը գրում է.

Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը դժվար է տանում կնոջ մահը։ Երգչուհու մահվան օրից անցել է 9 օր։ Եվ այս կարճ ժամանակահատվածում հաղորդավար Դմիտրի Շեպելևն անճանաչելիորեն փոխվել է, գրում է ДНИ.ru-ն՝ հղում անելով նրա ընկերներին։

Դմիտրին այժմ գտնվում է Բուլղարիայում, որտեղ է նաև նրանց որդին։ Որոշ տվյալներով՝ նա ոչ միայն շտապել է որդու մոտ, այլև ցանկացել է փախչել Ֆրիսկեի բարեկամներից, ում հետ նրա հարաբերություններն այնքան էլ լավ չեն։

Շեպելևի մտերիմներն անհանգստանում են նրա հիվանդագին արտաքինի համար։ Նա շատ է նիհարել, իսկ մազերը ճերմակել են։

Հիշեցնենք, որ Ֆրիսկեի հուղարկավորությունից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 18-ին, Դմիտրին ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը և ոչ մի հարցազրույց չի տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել