Tert.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսային Հասիչե շրջանում բախումների հետևանքով հայ է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է արևմտահայերեն լուրերի «Եռագույն» կայքը, զոհվածը հայ երիտասարդ Արսեն Պետրոսյանն է, որն անդամակցում էր Սիրիայի ազգային պաշտպանական ուժերին:

Սիրիայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված հայերի թիվը վաղուց հատել է 100-ի սահմանը: Զոհերի թվում եղել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

Սիրիայում պատերազմի հետևանքով հայ համայնքը նաև նյութական մեծ վնասներ է կրել: Ավերվել են եկեղեցիներ, դպրոցներ, բնակարաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել