Tert.am-ը գրում է.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսօր հրավիրված կլոր-սեղան քննարկման ժամանակ նշեց, որ լրագրողների իրավունքների պաշտպանությունը, հատկապես հրատապ է դարձել վերջին տարիներին և ավելացրեց, որ հունիսի 23-ի առավոտյան լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ոստիկանության գործողություններով Հայաստանը կորցրեց կիսաազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրների շարքն անցնելու հնարավորությունը։

«Ստեղծում է մի անպատժելիության մթնոլորտ, որը կանաչ լույս է վառում ցանկացած տիպի խոչընդոտների համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս հարցում  պետությունն անգործություն է ցուցաբերում, և միջազգային կառույցների զեկույցների բացասական գնահատականները չի ազդում իշխանությունների վրա։ Ըստ նրա՝ այստեղ լրագրողական հանրության համախմբվածության  և բողոքի ձայնը բարձրացնելու անհրաժեշտություն կա:

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ անցած տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ինը դեպքերից ոչ մեկը չբացահայտվեց և որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, ինչպես նաև արձանագրված 47 ճնշումների դեպքերից որևէ մեկի դեպքում քրեական գործ չհարուցվեց:

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, երբ իրավապահները, հասարակության տարբեր շերտի ներկայացուցիչներ մտածում են, որ կարող են խոչընդոտել լրագրողի աշխատանքը և ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չկրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել