Հետո էլ Աշոտանն ու Ֆարմանյանը զարմանում են՝ ինչի են իրենց նման «ջերմ» ողջույնի առաջացնում, երբ իրենք փորձեցին միանալ ցույցին։ Հարց չկա, արդեն հայտնի է, որ թե՛ Աշոտյանի, թե՛ Ֆարմանյանի պարագայում դժգոհությունն արտահայտել, իսկ այնուհետև հայհոյանքներ վանկարկելը սկսեցին վանկարկել ԲՀԿ-ականները, ովքեր հավանաբար այդ կերպով վրեժխնդիր եղան Աշոտյանի հայտնի «Ռ-Էվոլյուցիա»-ի թողարկման համար, բայց դե ամեն դեպքում պատճառը միայն դա չէր։

Պատճառը, թերևս, նրանում է, որ այս ընթացքում ամենատխմար հայտարարությունները հնչել են հենց ՀՀԿ-ականների կողմից, ու արդյունքում կուտակված նեգատիվը ջարդվել ու հա էլ ջարդվելու է ցանկացած ԲՀԿ-ականի գլխի, ով փորձի խաղաղության աղավնի խաղալ Բաղրամյանի վրա։

Շմայսի փառահեղ հայտարարությունը դեռ չենք մոռացել, իսկ այսօր իր «հեղինակավոր» խոսքն է ասել ՀՀԿ-ական ևս մի կարկառուն «ինտելեկտուալ»՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, նույն ինքը՝ Բառադի Համոն։

Գալուստ Իմաստասերի այս արժանի սանն այսօր հայտարարել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետևում այլ երկրների հետախուզական ծառայություններ է տեսնում։ Հավանաբար մեր Բառադին մնացել է կիսելյովյան պրոպոգանդայի տակ ու չի էլ հասկանում, թե ինչ անհեթեթություն է ասում, ու ըստ էության այդ մարդուց նեղանալը մեղք է, քանի որ չմոռանանք ի վերջո, որ այս փայլուն միտքն արտահայտել է մեկը, ում մականունն է անգամ Բառադի...

Բայց դե Բառադին ու ՀՀԿ-ակայ այլ բառադիները նման հայտարարություններ անում են՝ իրար հերթ չտալով։ Ինչի արդյունքում էլ ոչ այնքան բառադի ու նույնիսկ խելացի ՀՀԿ-ականներն այնքան ժամանակ են արժանանալու առնվազն սառը վերաբերմունքի, քանի դեռ չեն կարողանում իրենց կուսակիցների բերանները փակել՝ գոնե տափակությունների չասելու մասով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել