Նկատե՞լ եք՝ ոնց ա ոմանց տուտուզը մղկտում, որ Բաղրամյանում լրիվ մաքուր, քաղաքացիական ու խաղաղ վիճակներ են՝ սկսած ռոքի ու «Գետաշենի» համադրությունից, մինչև ոստիկաններին «ուծի-պուծի» անող էրեխեք ու Օսիպյանի հետ ֆուտբոլ խաղալու առաջարկ։
Շատերը կուզեին, որ հիմա լրիվ հակառակ պատկերներ լինեին, ու դրա համար էլ, ոնց ասեցի, համապատասխան տեղերը մղկտում ա։ Ըստ որում, էնքան ա մղկտում ու մռմռում, որ ծպտուն էլ չեն հանում։ Երևի սպասում են «հարմար պահի»․ մտածում են՝ կարող ա ոստիկանությանը նորից հրաման տրվի գրոհելու, ու իրանք էդ ժամանակ դուրս կգան «ֆեյսբուքյան թաքստոցներից» ու լիաթոք թարախով կասեն՝ «տեսա՜ք՝ դուք էլ դրանց մարդատեղ էիք դնում, է՞դ էիք ուզում»։
Հուսամ՝ մրմռացողների նման երազանքները հօդս կցնդեն, ու քաղաքացիական համերաշխության ոգին կթևածի Բաղրամյանում, մինչև լիակատար ՀԱՂԹԱՆԱԿ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել