Ես հասկանում եմ, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են անընդհատ փողոցում լինել և պայքարել, կարևոր չէ՝ ինչի դեմ: Կան մարդիկ, ովքեր դրա համար նաև գրանտներ են ստանում, բայց վստահ եմ` մեծամասնությունը մարդիկ են, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնում: Եվ ժամանակն է, որ այդ մարդիկ նախագահի հետ հանդիպելու որոշում կայացնեն (եթե, իհարկե, նախագահի հրավերն ուժի մեջ է՝ քննարկելու նրա հետ ստեղծված իրավիճակը): Բոլորս մեկ բան պետք է քաջ գիտակցենք` նմանատիպ հանրահավաքներն ու ներքաղաքական լարվածությունն ուղիղ հարվածում է Հայաստանի բիզնես առօրյային, երկրում բիզնեսը հայտնվում է ծանր վիճակում. ներդրում կատարողները զգուշանում են, իսկ Հայաստանի համար տուրիստական այս պիկ շրջանում շատերը փոխում են իրենց տոմսերն ու հրաժարվում են գալ Հայաստան: Միևնույնն է` այս խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների և բանակցությունների արդյունքում, և ինչո՞ւ է ավելորդ ժամանակ ձգվում և վնասում մեր պետության իմիջին: Օր առաջ պետք է հանդիպել հանրապետության նախագահին և նրա առջև բարձրացնել բոլոր խնդիրներն ու ստանալ պարզաբանումներ: 

Ցանկացած լուծման պարագայում մեկ հարցում պետք է լինել սկզբունքային` բոլոր նրանք, ովքեր պատճառ են դարձել ՀԷՑ-ում ստեղծված նման իրավիճակի համար, անկախ ազգությունից, պետք է բանտ նստեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել