3918_defaultMediamonitor.am-ը գրում է.

Հատապտուղների, խաղողի և այլ մրգերի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել ավելորդ սպիտակ ճարպի վերափոխմանը օգտակար գորշ ճարպի: Դա օգնում է խուսափել ավելորդ քաշից, ցույց eն տվել Վաշինգտոն նահանգի գիտնականների կողմից իրականացրած հետազոտության արդյունքները:

Պատճառը մրգերի մեջ առկա ռեսվերատրոլ-պոլիֆենոլ հակաօքսիդանտն է: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը կարող է կանխել գիրացումը, սակայն մեխանիզմը պարզ չէր:

Հետազոտողները փորձարկումներ են կատարել լաբորատոր մկների վրա: Այդ մասին հաղորդում է Zee News-ը: Կրծողներին տվել են մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սնունդ, ինչը պետք է հանգեցներ ճարպակալության:

Պարզվել է, որ մարդկանց համար օրական մրգերի 2-3 մասնաբաժիններին հավասար (կամ 340 գրամ) ռեսվերատրոլ ստացող կենդանիները մոտավորապես 40%-ով ավելի քիչ քաշ էին հավաքում, քան մյուս խմբի մկները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել