«Keret House» - լեհ ճարտարապետ Ջակուբ Սզցզեսնիի՝ բավական մեծ աղմուկ հանած նախագիծը, որի հայեցակարգը ներկայացվել է դեռևս 2009 թվականին WolaArt փառատոնում:  Այն ժամանակ դա իրականացման համար անհնար և անլուրջ էր համարվում, իսկ այսօր գրավում է միջազգային հանրության ուշադրությունը՝ որպես աշխարհի ամենանեղ տունը: Տունը կառուցված է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ երկու շենքերի միջև գտնվող նեղ հատվածում: Տան լայնությունն առավելագույնը հասնում է 122 սանտիմետրի, իսկ առավել նեղ մասը գրեթե հավասար է 72 սանտիմետրի: Տան ճակատը պատրաստված է կիսաթափանցիկ նյութից, և միայն ննջարանն ունի մի փոքրիկ պատուհան: Եվ գիտե՞ք՝ այնտեղ կարելի է ոչ միայն ապրել, այլև ստեղծագործել: «Keret House»-ն ամբողջ աշխարհի ստեղծագործ մարդկանց համար ժամանակավոր կացարան է համարվում: Տան առաջին բնակիչը եղել է իսրայելցի գրող Էդգար Քերեթը, որի պատվին էլ նախագիծը ստացել է իր անվանումը:

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել