Արդեն երեք օր է համարյա 24 ժամյա ռեժիմով Բաղրամյան պողոտայում եմ (ռեժիմս խուճապի մեջ է)))))) և նկատել եմ մի հետաքրքիր օրինաչափություն։ Ցուցարարների և ոստիկանների միջև նորմալ բարեհամբույր, կառուցողական փոխգործակցություն կա օրինակ՝ սադրիչներին և ոչ ցանկալի տարրերին հայտնաբերելու և հեռացնելու առումով։ Սակայն հենց մտնում եմ սոցցանցեր տեսնում եմ հայհոյանքի և ատելության քարոզի փառատոն։ Չգիտեմ ու՞մ է ձեռնտու ներկայացնել, որ մշտական լարվածություն կա, սակայն վստահեցնում եմ, որ դա ամենևին այդպես չէ, քանի որ առնվազն մի հարցի շուրջ ոստիկանությունը և ցուցարարները միակարծիք են։ Ո՛չ ՍԱԴՐԻՉՆԵՐԻՆ, Ո՛Չ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել