Ունենք Ծիծեռնակաբերդ ու չունենք Եռաբլուր։ Ամեն դեպքում դրա մասին չգիտեն անտասահմանցի պաշտոնյաները, ովքեր այցելում են Հայաստան։ Արցախի թեման երկրորդ տեղում է ցեղասպանության ճանաչման գործընթացից հետո։ Մինչդեռ համոզված եմ, որ անկախ երկու խնդիրները փոխկապակցված լինելուն, Արցախի թեման ավելի արդիական է ու ավելի լուրջ ջանքեր է այսօր պահանջում, քան ցեղասպանության ճանաչումը։

Միայն այսօրվա ընթացքում Ծիծեռնակաբերդ այցելել է Վրաստանից մի քանի նախարար, ու նաև այցելել է Չեխիայի Արտաքին Գործերի նախարարը։ Շատ լավ է, ողջունելի է։ Թող տեղեկանան, կունենանք հնարավորություն աշխարհի տարբեր ծայրերում ձեռք բերելու համախոհներ այս հարցում։ Բայց Արցախի գլխին ամպեր են կուտակված, որոնք չգիտենք երբ ու ոնց են պայթելու, ու հարցը այս վաղուց արդեն պետք է գերակա դեր ունենա մեզ համար։

Հասկանում եմ, որ ցեղասպանության հարյուրամյակն էր, ուշադրությունը մեծ էր։ Բայց պետք է Արցախի թեմային ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Սկսենք առնվազն Եռաբլուրին ավելի մեծ ուշադրություն դարձնելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել