Ես, անկեղծ ու սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, հատկապես՝ տեսանկարահանող օպերատորներին և ֆոտոլրագրողներին՝ այս օրերի իրենց աշխատանքի ու նվիրման համար: 
Ինչ ուզում եք, ասեք, բայց օպերատորների գործն ամենածանրերից է: Իսկ երեկ նաև ամենից «բուրավետ» վիճակում իրենք էին: Մարդիկ ժամեր շարունակ անում էին իրենց գործը՝ կանգնած... աղբարկղերի «պատի» վրա: Ասե՞մ, որ «պատը» մեղմ ասած՝ «բուրում» էր: Ու գնահատելի է, որ տղերքը անտրտունջ, համբերատար իրենց գործն էին անում: Ապրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել