Էս ասեմ, գործս շարունակեմ։
Արա՜, բայց ոնց եմ կատաղում հայրենակիցներիս խելացի հատվածից: 
Էսօր մամուլի տեսություն եմ լսում ռադիոյով, սաղ հայտնի անուններով թերթեր են: Ու գնաաաաց:
Մեկն ասում ա՝ սաղ լավ ա, բայց դե տակտիկական էս էր սխալ, ստրատեգիական էն էր սխալ: Մյուսը՝ բա էս երիտասարդությունը լավն ա, բայց չի կարողանում ինքն իրեն կառավարել։ Էն էլ թե, բա չգիտեն՝ ինչ են ուզում, բանակցող չկա, ծրագիր չկա, էս չկա, էն չկա:

Ուրեմն, ասեմ, ինչ եմ ձեր մասին մտածում, անհարգարժան վերլուծաբաններ ու նախկին և ներկա կուսակցական բարձրախոսներ:

- Ինչքան մարդ կար էրեկ, սաղ ասում էին, որ էկել են իրենց ու իրենց էրեխեքի համար ու թքած ունեն բոլոր ուրիշ պատճառների վրա։

- Շատ էլ ճիշտ ա ամեն ինչ գնում, մնում ա՝ կտերին չտրվեն, պահանջը շատ հստակ ա՝ կասեցնել դեգենեռատ որոշումը: Էլ բանակցելու, մտածելու բան չկա:

- Քննադատող քաղաքական ուժերը ՀՀ պատմության ընթացքում տենց էլ մի անգամ չկարողացան ո՛չ էս մակարդակի ցույց կազմակերպել, ո՛չ արդյունքի հասնել, ո՛չ լուրջ օրակարգ առաջարկել, ո՛չ նույնիսկ հստակ նպատակ ձևակերպել, բայց հիմա սենց մեծավարի, քմծիծաղով դրել են, տրամաբանությունից ու մարտավարությունից են խորացել։

Ոնց որ հին անեկդոտում ա ասվում, կարո՞ղ ա ուզում եք մեր տեղը խորոված անել, մենք էլ ձեր տեղ ս․կ․․ր լինենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել