Ո՞րն է այս բոլոր «գնանք, բանակցենք», «գնացեք հետ հրապարակ» առաջին հայացքից ռացիոնալ առաջարկների իրական իռացիոնալությունն ու «շուստրի» կեղծիքը: Խնդիրը շատ պարզ է, մարդիկ շատ կոնկրետ պահանջ են առաջ քաշել՝ գինը չպետք է բարձրացվի, որոշումը բարձրացման մասին պետք է կասեցվի: Սա ո՛չ բարդ քաղաքական օրակարգ է, ո՛չ էլ ռազմական գործողությունների դադարեցման պլան, որ բանակցելու, դիրքերի ճշտելու, դիվանագիտության կարիք լինի: Եթե իշխանությունը ցանկություն ունի հարցը լուծելու, և, ինչպես ոստիկանության ներկայացուցիչներն են, թափանցիկ ակնարկում ունի «ձեզ համար անսպասելի պատասխաններ», ապա դա լուծելի է առանց բանակցելու, պատվիրակություններ փոխանակելու, և անկախ նրանից, թե ցուցարարները Բաղրամյանում կլինեն, թե Օպերայում, թե Աշտարակի ձորում: Բա էլ ո՞րն է խնդիրը: Եթե Սերժն ունի «անսպասելի լուծումներ», թող բարձրաձայնի դա: Թե՞ խնդիրը շոու սարքելն է «խոդոկները Լենինի մոտ» ոճի մեջ, որ բարի արքան շնորհի ժողովորդին «ազատություն» աղերսագին խնդրանքից հետո: Եթե կա այլ տրամաբանություն, խնդրում եմ, հուշեք: Այնպես որ, ըստ իս, ցուցացարները, որքան էլ անկազմակերպ համարենք իրենց, բայց տարերայնորեն ճիշտ որոշումներ են ընդունում՝ իրականում ավելի ռացիոնալ, քան այն կեղծ ռացիոնալությունը, որն առաջարկվում է ոստիկանության և «դեսանտ-պատի» կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել