Ի հակառակ շատերի՝ Բաղրամյան պողոտայում Արմեն Աշոտյանի ու այլոց գտնվելուց ես ուրախացա, որովհետև դա նշանակում է.
1) ոստիկանությունն այս գիշեր գործողություն չի կատարելու (բարձրագույն մակարդակով որոշում է կայացված), երիտասարդներն ու ժողովուրդն ապահով են լինելու ու իրենց զբաղեցրած տարածքում, 
2) իշխանությունը կարգին վախեցած է շարժումից էլ, միջազգային հանրությունից էլ և շարժման հետ հաղորդակցության եզրեր է փնտրում, հատկապես երկխոսության առումով երկու անգամ մերժվելուց հետո,
3)Սերժ Սարգսյանը բավարարելու է շարժման պահանջը, դրա համար այնտեղ մարդիկ են պետք, որ ողջունեն կառուցողական ու երկխոսող նախագահին,
4) անցած օրերի գժանոցից հետո մենք կարող ենք գոնե հանգիստ քնել։
Դեհ, այսքանից հետո ինչպես չասե՞ս հինավուրց ավանդական օրհնանքը. օխա՜յ, շնորհակալություն Տարոն Մարգարյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել