«Աշոտյան, ս...». իրավիճակը լարվեցԱյսօր ինձ համար բացարձակ կապ չունի, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչը կամ որ մտավորականը կլինի ժողովրդի կողքին: Հավանում եմ նրան, թե՝ ոչ, դա այլևս երկրորդական է: Եկել է պահը, որ նրանք ուղղակի պարտավոր են լինել սեփական ժողովրդի կողքին: 

Երեկ ընտրյալ երիտասարդները ստացան առաջին հարվածը: Այո, այսօր ճիշտ ժամանակն է կենդանի վահան դառնալու այդ նույն երիտասարդների համար: Եթե 18 տարեկան դեռահաս պատանին ու պարմանուհին ասֆալտին պառկում են հսկա ջրցանի առաջ, ապա քաղաքական գործիչը, մտավորականը, հոգևորականը և բոլորը պետք է կա՛մ սեփական մարմնով պաշտպանեն նրան, կա՛մ ուղղակի գետինը մտնեն: Սիրելի՛ մայրեր, մեր բոլորի սիրելի՛ մայրեր, էական չի՝ ձեր զավակները երեկվա ջրվողներն էին, թե ջրողները, էական չի՝ ձեր զավակը պետական ապարատի ծառայող է, ոստիկան, թե ուղղակի մեր ապագայով մտահոգված երիտասարդ: Այսօր հենց ձեր ներկայությունը կարող է մեծագույն օգուտ տալ բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել