Հիմա Բաղրամյան պողոտայում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որը հղի է վտանգներով, հղի է պոռթկմամբ: Իրավիճակը կարող է դուրս գալ իր սահմաններից, մոտ 10 հազար մարդ կարող է դառնալ անկառավարելի: Չեն բացառվում հարձակումներ, բռնություններ: Չկա միանշանակ ընդունվող առաջնորդ, չկա ծրագիր: Եվ սա խիստ մտահոգող է: 
Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքն այն կլինի, եթե երկրի նախագահը կամ վարչապետը հենց այս պահին հայտնվեն ցուցարարների մոտ, ձգտեն համատեղ հասնել քաղաքական լուծման: Որքան էլ այստեղ քաղաքացիական հասարակությունն է, այնուհանդերձ քաղաքական կամք է պահանջվում:
Եթե երկրի իշխանությունները շահագրգռված են կայունությամբ, ապա առաջիկա մեկ ժամվա ընթացքում հենց այստեղ պիտի լինի հանդիպում-երկխոսություն:
Սա է միակ ճանապարհը...
Ուստի հորդորում եմ և խնդրում իշխանություններին գնալ երկխոսության ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել