Քիչ առաջ խոսել եմ Ուկրաինայում և Լեհաստանում գործող մի քանի փորձագետների հետ և հիմա արդեն հստակ կարող եմ ասել, որ մտահոգությունս տեղին էր: Այո, Երևանում ստեղծված իրավիճակը լուրջ ուսումնասիրվում է տարածաշրջանում քաղաքական շահ հետապնդող պետություններում ու կենտրոններում: Վստահ եմ՝ շուտով բոլորս կդառնանք իրենց մասնակցության ու ներկայության ականատեսը:

Հիմա իսկապես կարևոր պահ է: Հուսով եմ՝ բողոքի ելած քաղաքացիները կկարողանան խուսափել արտաքին ազդեցություններից և չեն շեղվի իրենց բուն պահանջից: Գիշերը տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ նրանք կարող են հետևողական լինել, և դա շատ լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել