Իշխանական վերնախավում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդեպ լուրջ դժգոհություն է հասունանում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Թերթի տեղեկություններով՝ Սարգսյանին բացահայտ մեղադրում են իշխանական տարբեր գործիչների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ու այլոց դեմ մամուլում նյութեր պատվիրելու մեջ։ «Ընդ որում, այդ ամենը նա անում է ոչ միայն իր հովանավորած մի շարք լրատվամիջոցներով, այլև ստեղծել է իրեն կից խմբակ, որի անդամները զբաղված են մամուլի համար «ինֆորմացիոն արտահոսքեր» կազմակերպելով։ Պատճառն այն է, որ նրանք չեն ենթարկվում իր տված բոլոր հրահանգներին կամ չեն կատարում իր խնդրանքները»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից փորձել է մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ, սակայն վերջինս այդպես էլ չի պատասխանել «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել