Պետք չէ ոստիկաններին թիրախ դարձնել։ Երեկ Բաղրամյան փողոցում ամենաբարդ վիճակում հենց ոստիկաններն էին, մարդիկ, ովքեր իրենց ծառայությունն էին կատարում՝ պահպանելով ցուցարարների անվտանգությունը, չեզոքացնելով սադրանքները, ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Ոստիկանությունը կոչված է կարգուկանոն հաստատելու համար, ինչը երեկ պրոֆեսիոնալ կերպով արվեց։ 
Որոշ մարդիկ սպասում էին բախումների՝ իրենց անցանկալի հետևանքներով, ինչը տեղի չունեցավ ու հավանաբար շատերին հիասթափեցրեց։

Հ.Գ. Ափսոս, որ հանդիպելու և հարցերը քննարկելու մասին ՀՀ նախագահի առաջարկը ցուցարարները չընդունեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել