UntitledAraratnews.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը: Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նա թվարկեց բերման ենթարկվածների մի շարք անուններ, որոնց թվում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ Վիլեն Գաբրիելյանը: Ինչ վերաբերում է Մաքսիմ Սարգսյանին, ապա պատգամավորը նշեց, որ վերջինս վերը նշված բաժանմունքում չի գտնվում:

Ոստիկանությունը դեռևս հստակ տվյալներ չի հաղորրդում բերման ենթարկված ակտիվիստների թվի վերաբերյալ, մինչդեռ Փաշինյանը նշեց, որ հնարավոր է 50-100 և անգամ ավելի ակտիվիստներ են բերման ենթարկվել և չի բացառվում, որ նրանք բերման են ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության մարզկենտրոններ:

Մեզ հետ զրույցում Փաշինյանը ընդգծեց նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն հոդվածով: Ակտիվիստները ցուցմունք կտան, որից հետո նրանց կարգավիճակները կհստակեցվի: Փաշինյանի չի բացառում, որ որոշները կձերբակալվեն, քանի որ սա նրա խոսքով՝ քաղաքական որոշում է:

Մենք փորձեցինք նաև ճշտել, թե արդյոք հիվանդանոցներում ներկա պահին ակտիվիստներ կան, մինդչեռ Գրիգոր Նարեկացի բժշկական կետրոնից մեզ տեղեկացրին, որ հիվանդանոցում ակտիվիստ չկա: Ըստ պատգամավորի տվյալների էլ՝ որոշ ակտիվիստներ հոսպիտալացվել են, ապա կրկին տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել