Hetq.am–ը գրում է.

Առավոտյան` մոտավորապես 05:30-ին, ոստիկանությունը ջրցան մեքենայի միջոցով ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը, որը ամբողջ գիշեր տեղի էր ունենում Բաղրամյան փողոցում: Ցուցարարները, ջրցան մեքենայից փախչելով, հասան մինչև Ազատության հրապարակ: Ճանապարհին և Ազատության հրապարակում ոստիկանները բռնի ուժ կիրառեցին գրեթե բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Նստացույցի վերջին պահին Բաղրամյան փողոցում գտնվող 500-ից ավել քաղաքացիներից մոտ կեսին, այդ թվում` լրագրողների, բերման ենթնարկեցին ոստիկանություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել