Protest against electricity price rise Ցույցի ընթացքում տեսախցիկների առջև հայտնվող դեմքերը կամաց-կամաց փոխվում են։ Եթե երեք օր առաջ ակտիվիստների բացարձակ մեծամասնությունը հասարակության լայն շրջանակների համար անհայտ մարդիկ էին, ապա հիմա այնտեղ կարելի է տեսնել տարբեր` այսպես կոչված «հասարակական նախաձեռնությունների» նախկին ու ներկա առաջնորդների։

Կարծում եմ` այս փաստը շատերի համար է խոսուն։ Այսպես թե շարունակվեց, ցույցի նպատակներն էլ կփոխվեն, բնույթն էլ։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ ներկայիս փաստացի առաջնորդները, չունենալով գործողությունների հստակ ծրագիր, փակուղում հայտնվեցին։ Հանգուցալուծում էին փնտրում, նոր խնդիրներ ստացան։ Հիմա փորձում են շտկել իրավիճակը՝ առաջարկելով վերադառնալ Ազատության հրապարակ, բայց արդեն չի ստացվում. բարձրախոսը շատ է ձեռքից ձեռք անցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել