Բագրատ սրբազանը եկել էր հանդարտեցնելու ակտիվիստներին (տեսանյութ)Haynews.am-ը գրում է.
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում արդեն 4 ժամ է` շարունակվում է հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցը:
Ցուցարարներին հանդարտեցնելու ու Բաղրամյան պողոտան ազատելու խնդրանքով նրանց այցելեց Բագրատ սրբազան Գալստանյանը, սակայն անօգուտ. ակտիվիստներն ասացին, որ շատ են հարգում սրբազանին, բայց չեն պատրաստվում առանց որևէ արդյունքի հեռանալ Բաղրամյանից:

Տեսնելով, որ սրբազանն էլ չկարողացավ որև արդյունքի հասնել, հավաքվածներին նորից կոչով դիմեց Վալերի Օսիպյանը՝ հորդորելով շշեր չնետել ոստիկանների ուղղությամբ, սակայն ցուցարարներն ասացին, որ իրենք նման բան չեն արել, կան սադրիչներ, որոնք փորձում են բախումներ հրահրել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել