Ցուցարարների պահանջկոտությունը գովելի է շատ, բայց ինչքան հասկանում եմ գործողությունների հստակ ծրագիր չունեն։ Էս պահին իրանց խելամիտ լուծումներ են պետք։ Հակառակ պարագայում վերջնականապես կհայտնվեն փակուղում։ Պարզ է, որ Բաղրամյան պողոտայում այսպես երկար չեն կարող մնալ։ Պետք է քայլ անեն։ Իշխանությունները, կարծես, փորձում են ելք ցույց տալ ու նախագահի հետ հանդիպում առաջարկում։ Բայց վերջիններս հրաժարվում են և փոխարենը ոչինչ չեն առաջարկում։ Լավ չի։ Կտապալվի էսպես շարժումը։ Եթե կոնկրետ ծրագիր չունեն հիմա, ուրեմն պետք է գնալ ու մտածել։ Թեկուզ նույն Ազատության հրապարակում շարունակեն նստացույցը։ Հակառակ պարագայում կեղծ կուլմինացիա կլինի և խաղաղ ցույցը կվերածվի հերթական տապալված երազանքի։ Ցավոք, հիմիկվա իրանց գործողություններով քաղաքացիները ոստիկաններին այլ ելք չեն թողնում։ Քաղաքը կաթվածահար վիճակում ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել