Գրիշա Վալերի Ազիզյանը Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից է: Մասնակցել է մի շարք մարտերի եւ բնակավայրերի ազատագրմանը:

Ազատամարտիկ, գումարտակի հրամանատար Գրիշա Ազիզյանը 50 տարեկան է, ունի երկու անչափահաս երեխա: Նա արդեն 1.5 տարի է, ինչ տառապում է երիկամների անբավարարությամբ: Շաբաթը 3 անգամ կատարում է դիալեզ: Գրիշա (Վալերի) Ազիզյանին բժիշկները հորդորել են կատարել վիրահատություն մինչեւ 2013թ. հունվար ամիսը:

Ազատամարտիկի կյանքի անվտանգ շարունակության համար անհրաժեշտ է ձեռք բերել ֆինանսական միջոցներ:

Խնդրում ենք բոլոր անձանց, հնարավորության սահմաններում կատարել հանգանակություն` փրկելու ազատամարտիկի կյանքը: 

Մասնակցեք բարի գործին:

Արցախբանկի ԼՂՀ Մարտունու մասնաճյուղում բացվել է հաշվեհամար`

ՀՀ դրամով` 22304102114600

ԱՄՆ դոլարով` 22304102114601

Կարող եք զանգել նաեւ հետեւյալ հեռախոսահամարներով`

097 21 13 73 կամ + 37497 21 13 73 Վիտալի Չալյան

+37497222166 / արտերկրից/ Գ. Ազիզյան

097 222-166 ՀՀ եւ ԼՂՀ

Թող Աստված պահպանի Գրիշայի եւ բոլորիս առողջությունը:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել