Hetq.am-ը գրում է.

Եվրոպայի մարզական առաջին խաղերում այսօր պայքարի մեջ մտան սամբիստները:

Ինչպես փոխանցում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանը ներկայացնում են Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (57 կգ) և Աշոտ Դանիելյանը (90 կգ): Նրանցից միայն Աշոտ Դանիելյանին հաջողվեց հաղթել առաջին մրցակցին:

Մյուս երկուսը պարտության դառնությունը ճաշակեցին հենց առաջին փուլում: Բայց մեր եռյակի մրցակիցներն այնուհետև իրենց հաշվին հաղթանակներ գրանցեցին, մտան եզրափակիչ և հայաստանցի մարզիկներին փաստորեն բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ընձեռվեց: Գոտեմարտերը նշանակված են երեկոյան մրցահերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել