Հարգելի՛ քաղաքական գործիչներ, ֆեյսբուքում ստատուսներ գրելու ու իրար «փոր թափելու» տեղը երբեմն բարի գործ արեք ու անօգնական երեխաներին օգնեք: Երեխաներ, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն, բայց համապատասխան գումար չունեն՝ բուժում ստանալու համար: Ամեն տեսակ անկարևոր «աստղիկների» ահռելի մեծ գումարներ եք տալիս ու բերում երգացնում... Մի՞թե հնարավոր չէ՝ ուրիշի գրպանի պարունակությունն ավելացնելու փոխարեն սեփական ազգի հետնորդների առողջական վիճակը բարելավեք... Հիշե՛ք, այս կյանքում ոչ մեկ ոչնչից ապահովագրված չէ: Աստված մի արասցե, որ սեփական երեխայի կյանքի փրկության համար ճարահատյալ գումար աղերսող ծնողի դերում դուք հայտնվեք... Օրինակները շա՜տ են, թերևս դուք ավելի տեղեկացված եք... Դո՛ւրս եկեք վիրտուալ աշխարհից ու ռեալ կյանքում «ստատուսներ արտասանելու» փոխարեն խոհեմ ու լուրջ քայլեր և գործեր իրականացրեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել