Ժողովուրդ, շարժման հիմնական նպատակը ո՛չ էլեկտրաէներգիայի գինն է, ո՛չ երթը, ո՛չ ինչ-որ օրվա խնդիր լուծելը: Օրվա խնդիրներն ընդամենը միջոցներ են՝ կազմակերպված հանրություն ձևավորելու համար: Դա է այսօրվա միակ նպատակը: Դա այն գործիքն է, որը կարող է փոխել երկիրը և լուծել բազմաթիվ մեծ խնդիրներ: Հակառակորդի հիմնական խնդիրն այդ շարժումը հենց սաղմնային վիճակում վիժեցնելն է, և դրա համար պետք է մի տեղ բոլորին հավաքեն, սադրեն ու ջարդեն, որից հետո հենց շարժման մասնակիցները միմյանց մեջ ճիշտ ու սխալ կսկսեն որոնել, ու կսկսվի հուսալքությունը: Դա իրենք լավ գիտեն անել, իսկ կազմակերպված հասարակություն ձևավորելը մեզ համար նորություն է, մենք դեռ ձևը չգիտենք: Դրա համար պետք է խնդիրը ճիշտ ձևակերպել, գործընթացը երկարաձգել և այդ ընթացքում բազմակենտրոն կառուցվածք ստեղծել: Երկարատև գործընթացի ռեսուրս հակառակորդը չունի, նրանց արագացված հանգուցալուծում է պետք: 
Քայլերը պետք է մտածված լինեն, իսկ որոշումների պատասխանատվությունը պետք է դնել հանրահավաքների վրա, այսինքն՝ հանրահավաքի բազմությունը պետք է որոշի ինչ անել, որին պետք է միշտ մի քանի առաջարկություն արվի, որն ընդունվի, դա էլ արվի: Այսինքն՝ որոշման պատասխանատվությունը բոլորինն է և ոչ մեկինը կոնկրետ: Մյուս կողմից՝ իրենց ազդեցությունը որոշումների ընդունման վրա կնվազի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել