Ազատամարտիկները ամեն օր զինվորական զգեստ չեն հագնում, ոչ էլ ամեն օր մեդալներ են կախում: Սակայն, հավատացեք, բոլոր ազգային տոներին թե՛ համազգեստը, և թե՛ մեդալները կրելիս, բոլորը հպարտություն են զգում: Բոլորը մտովի վերադառնում են անցյալ օրերին ու համեմատում ներկայի հետ: Այսօր ապրում ենք խաղաղ պայմաններում և ունենք անկախ Հայրենիք: Պետք էր իսկապես պատերազմի արհավիրքը սեփական մաշկի վրա զգալ և այսօր գնահատել թափված արյան գինը: Մենք քայլում էինք և տխուր, և ուրախ, և հպարտ...բայց անցորդներն գրեթե անտարբեր մեզ էին նայում: Միթե՞ այսօր միմյանց շնորհավորելու օր չէ: Միթե՞ պայման է միմյանց շնորհավորելու համար իրար ճանաչելը, ծանոթ-բարեկամ լինելը: Միթե՞ համազգեստ հագած, մեդալներ կրող մատիկներին պետք չէ շնորհավորել: Զարմանում եմ ես՝ ինչու՞ չենք գնահատում մեր հաղթանակները, չէ որ այս կարգավիճակին հայերը դարերով են սպասել...Հպարտ եմ, որ դեռ հանդիպում եմ զինակից ընկերների, ովքեր իսկապես կիսում են իմ ապրումները, ովքեր գիտեն անկախության և հաղթանակի գինը, ովքեր ինձ հետ կիսում են ընկերների կորստի ցավը: 
Փա՛ռք բոլորին և կեցցե՛ Հայաստանը: Միայն անցյալը գնահատելով, կարելի է առաջ նայել, նոր նպատակներ ուրվագծել: Մենք պետք է պահենք մեր ունեցածը և ստեղծել ավելին՝ վաղվա ամբողջական և հզոր Հայրենիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել