Սպառողական դաշտում մի շարք խնդիրներ կան: Մարդիկ հիմնականում ապրանք գնելիս խաբնվում են տարատեսակ գովազդներին ու ձեռք են բերում գովազդին չհամապատասխանող ապրանք:

Էկոնոմիկայի նախարարությունը ոչ պարենային ապրանքների վրահսկողության դաշտում լիակատար անգործության է մատնվել: Թուրքական ապրանքը կարող են վաճառել իտալականի անվան տակ: Սսպառողը ապրանքը գնելիս ժպիտների է արժանանում, բայց երբ սպառողը օրենքի տառին համապատասխան փորձում է ապրանքը վերադարձնել` սկզբում նրան ժպիտով պատասխանում են, որ վերադարձնել չեն կարող, երբ հաճախորդը օրենքին է հղում անում, մենեջերն է մոտենում ու սենց մի երկար պատմություն է առաջանում: Հետո ապրանքը մունաթով հետ են վերցնում:

Օրենքում հստակ նշված է, որ սպառողը ապրանքը կարող է վերադարձնել վաճառողին 14 օրյա ժամկետում, եթե ապրանքի նախնական տեսքը փոփոխված չէ:

Կարեն Ճմարիտյանին պետք է ասել, որ ճշմարիտ կլինի, որ օրենքը գերակայի որոշ բուտիկների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել