ԵՊՀ ռեկտորը իր խոսքում նշեց, որ ինքը բոմժ չէ, որ ինչոր յաշիկի մեջ քնի: Դե արի ու մի ասա այ ԵՊՀ Ռեկտոր ջան պարզ է, որ Դուք յաշիկներից միայն G կլասսն եք նախընտրում: Չի կարելի նման հայտարարություններ անել, քիչ մը համեստ եղեք , այսօր իջեք Ազատության հրապարակ ու կտեսնեք բազմաթիվ մարդկանց` այդ թվում ձր ուսանողներին յաշիկների վրա պառկած պայքարելիս: Խոսելուց առաջ մտածելը արվեստ է, ինչ-որ տեղ նաև արհեստ:

Երեկ բազմաթիվ երիտասարդներ իրենց համար տանիք դարձրեցին բաց երկինքը, իսկ լույս դարձրեցին Լուսնի լույսը: Այս պահին քաղաքականությունը մի կողմ է դրված ուղղակի կա մեկ գեր խնդիր` ՀՀ քաղաքացին չի կարողանում ու չի կարողանա արժանավյել ապրել, երբ Ռոբերտ Նազարյանը չի կարողանում արժանավայել պատասխանել Բիբինին: Ռոբերտ Նազարյան քո երեսից բազմաթիվ երիտասարդներ, երեկ գետնին են քնել: Բիբինի վրա լավ կծածկեք հանկարծ չմրսի:

Ես չեմ նկատում ՀՀԿ-ականների բողոքող ձայները լույսի թանկացման դեմ,թե իրոք մեր ՀՀԿ-ական եղբայրներն ու քույրերն այսքան շուտ համակերպվեցին լույսի թնկացման հետ: Ժողովուրդ ջան, դուք պատգամավոր եք հարց չկա, բա ձեր բարեկամները, ինչպե"ս են մուծելու այդ թանկացման արդյունքում կուտակված հավելյալ վճարները: Այս պայքարը կուսակցություն չի ճանաչու ուշքի եկեք, Ռոբերտ Նազարյանին էլ մի երկու բան բացատրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել