Սկսեմ ամենասկզբից, ու ասեմ անկեղծ, հիմա ժամը 06.10 է, մինչ Դուք քնած եք, Ես մոնտաժում եմ վիդեոն, ֆոտոները ու տեքստում միգուցե բացթողումներ և սխալներ կլինեն, համոզված եմ կանտեսեք: Ցանկացած միջոցառման գնալիս Ես փորձում եմ ընտրել անձանց, ում հետ ճանապարհը հետաքրքիր կանցնի, ըստ Իս նույնիսկ ընթացքը, պատրաստությունը նույնքան կարևոր է, որքան հենց բուն փարթին, այնպես որ այս անգամ Ես ընտրեցի 15 պոզիտիվ դեմքերի Նրանց հետ միասին գնալով Ֆլորենս ռեստորան: Այս իրոք հիանալի Range Rover-ը մեզ տրամադրեց Kardinal Luxury ընկերությունը, որին հատուկ շնորհակալություն, ճանապարհն էլ ավելի հետաքրքիր դարձնելու և բնականաբար բոլորիս տրամադրությունն էլ ավելի բարձրացնելու համար:

Շամպայնը բերել էր Լեոն...

Մենք խնդրել էինք տրամադրել մեզ մեքենա, որտեղ 15 ընկերներով կկարողանայինք տեղավորվել, ու ի զարմանս Մեզ սա հենց այն էր, ինչ մեզ հարկավոր էր...

Որոշ մեր ընկերներ դեռ աշխատանքի վայրում էին, ու մենք տարբեր վայրերից Նրանց դիմավորելով, երեկոյան 22.00-ին նոր միայն հասանք դեպքի վայր...

Ճիշտն ասած Դալման կապ չունի այս փոստի հետ, բայց հենց այստեղ Մենք բոլորս արդեն հավաքվեցինք, լուսանկարվեցինք ու շտապեցինք Ֆլորենս...

Ֆլորենսում խցանում էր, "ողջ քաղաքն" այստեղ էր, Մեզ ոչինչ չէր մնում, քան իջնել և ոտքով շարունակել ճանապարհը...

Ահա այսպիսի տեսարան էր, երբ մենք տեղ հասանք: Հսկայական սրտե գունդը օդում իրոք դրական լիցքեր էր փոխանցում, շատ վառ լույսեր, ժպտացող անձինք, լայվ բենդ...քանի որ վերջին պահին հասանք չեմ հիշում ով էր երգում, բայց երեկոյի գլխավոր մեխն այլ տեսք ուներ....

Համոզված եմ համացանցում հաճախ եք կարդում "Տղան ամուսնության առաջարկ արեց աղջկան և հուզվեց", կամ "Տղան ամուսնության առաջարկ արեց ընտրյալին և մերժվեց"...Ես մի տեսակ նման փոստերը գերռոմանտիկ էի համարում, բայց ինչպես ասում են երբ ինքդ ականատեսն ես դառնում նման միջադեպի, արդեն այլ աչքով ես նայում այս հարցին: Ներկաներից մեկը, հիմա քանի որ արդեն 06.30-ն է ժամը, սպանեք չեմ հիշի տղայի անունը, բարձրացավ բեմ ու ամուսնության առաջարկ արեց Իր ընկերուհուն...Բոլորս հուզվեցինք, երևի հուզված հարսնացուին տեսնելով, կամ պարզապես քայլի անկեղծությամբ, կամ էլ հրավառության կրակն ուժեղ էր....Աղջիկն ասա ԱՅՈ...ծափեր, գոռոցներ, նախանձներ, արցունքներ, Սելին Դիոն, Թոնի Բռեքթոն....մի խոսքով, Սերը սուտ չի...նայեք ֆոտոշարքով և վիդեոյում...

Ահա միջոցառման գլխավոր երեք դեմքերը: Աջ կողմում Լիլիթն է, ում հեռախոսահամարը ամենաթանկ ինֆորմացիան էր այսօրվա, քանի որ հենց նա էր այս ամենի հեղինակը և հրավիրատոմսեր կարելի էր ձեռք բերել նրանից: DJ Guevo-ն պարզապես ֆանտաստիկ սեթ նվագեց, Ես ինքս չէի կարողանում աշխատել ու ուզում էի պարել բոլոր երգերի ժամանակ: Ձախ կողմի բլոնդ MC-ին չեմ ճանաչում, բայց Նա իր գործը հիանալի էր անում, զաժիգալա կակ մագլա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել