Արդեն մի տեսակ զզվեցնում ա խրոնիկական տգիտության ֆոնի վրա արտահայտվող կույր հայրենասիրությունը:

Դիտում էի Էրիկի տեսահոլովակը` Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմը դուն իս» երգի վրացերեն տարբերակի հիման վրա նկարված: Ու գրառումներում հանդիպեցի տգետ «քոմենթամոլների» դեսանտի, ովքեր իրենց սուրբ պարտքն են համարում իրենց «քրեական» մեծության հասնող հոտառական օրգանը խոթել անհամապատասխան տեղեր: Էրիկին անվանում էին թուրք, քանի որ նա ոչ միայն «համարձակվել» է երգել Սայաթ-Նովային նոր մշակմամբ, այլև էնքան ա «ամոթը» կորցրել, որ բառերը փոխել ա ու վրացերեն ա երգում, ու էդ էլ հերիք չի, մոռացել ա հարցնել իրենց` քոմենթամոլների հեղինակավոր կարծիքը:
Այժմ պատրաստվե՛ք, առանց նկարի գրքերից խուսափող, սեպտեմբերն էլ սեԿտեմբեր ասող մեծամի՛տ «պատմաբաններ», հիմա ձեզ համար բացահայտում եմ անելու` դարակազմիկ բացահայտում: Սայաթ-Նովան, նույն ինքը՝ աշուղ Հարություն Սայադյանը, ստեղծագործել է ոչ միայն հայերեն, այլ նաև վրացերեն, ասեմ ավելին` թուրքերեն էլ ա գրել: Էնպես որ վերահսկե՛ք ձեր 2 քառ. սմ հարթուղեղն ու զբաղվե՛ք ինքնակրթությամբ, իսկ եթե դա էլ չի ստացվում, գոնե, նեղությո՛ւն քաշեք, ինքնակրՏությամբ զբաղվե՛ք, հասարակությանը մեծ լավություն արած կլինեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել