2006-ից ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կրկին վերընտրվել է, ընդ որում, լինելով միակ թեկնածուն: Վերընտրվել է միաձայն՝ սովետական «լավագույն ավանդույթներին» համահունչ: Չգիտեմ, թե ինչի է հասել երկրի մայր բուհը վերջինիս ղեկավարությամբ, ավելի ճիշտ՝ ոչ մի բանի էլ չի հասել՝ այլապես կիմանայի, բայց գիտեմ, որ միջակությունների տիրապետման տակ գտնվող երկրում ռեկտոր պետք է լիներ հենց ինքը: Գիտեմ նաև, որ վերջին 10 տարում մեր երկրի տղաների մեծամասնության համար սովորելն ու գիտելիք եռք բերելը «պատվից» ցածր մի բան է դարձել, ու ԵՊՀ-ն չի խուսափել դրանից: Իսկ ինձ նման միամիտ մեկը մեր երկիրն այսօրվա ճահճից դուրս հանելը կապում է մարդկային կապիտալի հետ... Ավա՜ղ, հայաստանցին ուր, մարդկային կապիտալն ուր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել