2015 թվականի հունիսի 13-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակելի շենքում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով տարեց կին էր մահացել, իսկ շենքի մնացած բնակիչները փաստացի հայտնվել էին փողոցում:

Այսօր կայացած կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց որոշման նախագիծը, որը հնարավորություն կտա վերոնշյալ շենքի բնակիչներին ապահովել բնակարանով: Այդ նպատակով կառավարությունը Մեղրի համայնքին գույք է նվիրաբերել:

Ավելին, կառավարությունը այս որոշման շրջանակներում, անհատույց ձևով, սեփականության իրավունքով, բնակարան կհատկացնի նաև Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:

Հաշվի առնելով հարցի հրատապությունը, կառավարությունը կարճ ժամկետներում լուծումներ է գտել, որով հնարավոր կդառնաօպերատիվ կարգով, սեղմ ժամկետում լուծել քաղաքացիների բնակարանային խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել