ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի նամակը Նազարյանին գործունեության լիցենզիայից հրաժարվելու սպառնալիքով, քանի որ իր պահանջած 17 դրամի փոխարեն հանձնաժողովը բավարարել էր միայն 7 դրամը, իրականում շանտաժ է, և այն էլ՝ չմտածված: Եթե ՀԷՑ-ը գնա այդ քայլին, ապա դա ՌԴ-Հայաստան հարաբերություններում այնպիսի մի սեպ կխրի, որ նախկինի վերադարձի ակնկալիք այլևս երբեք չի լինի: Զարմանում եմ, որ դա չեն հասկացել Մոսկվայում, որ թույլատրել են նման նամակի առաքումը, եթե, հարկե, այն բիբինյան նախաձեռնություն չի: Երկրորդ դեպքում մոտակա ժամանակահատվածում ականատես կլինենք Բիբինի պաշտոնաթողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել