Էրդողանամերձ շրջանակները հարվածում են նախկին նախագահ Գյուլին: Թուրքիայում ընտրական գործընթացների համատեքստում հասարակական-քաղաքական դաշտում էականորեն մեծացավ նախկին նախագահ Գյուլի գործոնը: Թեև Գյուլն ակտիվ քաղաքականության մեջ չէ, այդուհանդերձ, նրա անձը շարունակում է քաղաքական գործընթացներում դերակատարություն ունենալ: Գյուլի հետ կապված քննարկումները, կարելի է ասել, ընտրություններից հետո նոր դաշտ տեղափոխվեցին: Նախկինում էլ շատ էր խոսվում Գյուլի և Էրդողանի մի շարք հակասությունների մասին: Քննարկվում էր և հիմա էլ Գյուլի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը: Ներկայում լուրջ քննարկում է առաջացրել Գյուլի նախկին խորհրդականներից մեկի գրած գիրքը` Գյուլի քաղաքական գործութնության վերաբերյալ: Գիրքը հրատարակվեց անմիջապես ընտրություններից հետո և ի հայտ բերեց Էրդողանամերձ հատվածի բուռն քննադատությունը: Հիմա արդեն Էրդողանամերձ ԱԶԿ-ականներն ու մամուլը բավական ուժեղ հարձակումբներ են գործում Գյուլի դեմ: Էրդողանականները մեղադրում են Գյուլին` այդ գրքում Էրդողանին ստվերելու համար: Նույնիսկ արդեն դա մեկնաբանում են որպես Էրդողանի դեմ կազմակերպված հատուկ դավադրություն` ընդհուպ մինչև գյուլենական դավադրություն և Էրդողանի մեկուսացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել