Առավոտ էր, Տավուշի ամենասովորական առավոտներից մեկը: Առավոտյան համարյա շարքային Մամուլյանը զարթուցչից շուտ արթնացավ, 6:15, դե կամաց սովորել էր պետք 6:20 արթնանալուն: Դույզն ինչ անհանգստություն կար, բայց հնարավորինս փորձում էր սառնասիրտ լինել, անխուսափելի էր մեկ է, մանկուց դաստիարակել էին, որ ցանկացած տղա պետք է ծառայի ու հայրենիքի հանդեպ իր պարտքը, եթե ոչ փառքով, ապա գոնե կատարի: Մեքենայի ազդանշանի ձայն լսվեց, ընկերներն էին, ովքեր 18-ում գնացել էին ծայառել ու եկել, իսկ հիմա «ղժժում» էին իրենց բարձրագույնավարտ հնգերոջ վրա, որ գնալու էր իրենից 5 տարի փոքրերի հետ ծառայության Զինկոմը, որ մի թարախ անձնավորություն էր, քթի տակ մրթմրթաց թե`
-Գնա Մամուլյան ջան, բարի ծառայություն, տարեկետումդ չստացվեց, թեկուզ մագիստրատուրա էիր ընդունվել, գնա հայրենիքի առաջ պարտքդ կատարի:
-Ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը,-խրոխտ տոնով,- դու թքեցիր պարոն փոխգնդապետ, իմ վրա չարախնդացողը դեռ չի մարսել (Էս արդեն մտքում): (Երեք-չորս ամիս հետո պարոն փոխգնդապետը պաշտոնից հայոց այբուբենի 28-րդ տառը գրեց ի դեպ)
Նստեցինք միկրոավտոբուսն ու հայդե զբոռնի պունկտ... մի հատ էլ բուժզննում, պատվաստումներ և այլն ու սկսվեց պատոկ պատոկ ցրումը, ասեկոսեները արդեն տարածվել է, ԼԱԶ ավտոբուսները դրանք Արցախ գնացողներն էին, որ վերջացան ու մեզ չտարան, խորը շունչ քաշեցին ոմանք, թե լավ ա, ուրեմն մոտիկ ենք ընկնելու, բայց ես հո գիտեմ որ իմ բախտն իմ հետ ա Էդ օրը չհասցրին ինձ տանեն ու առաջին կազառմեննի գիշերը... դա դա դա դաաաամ, ինչպես ընդունված է կիովականցիք ու լեննգնցիք դեբոշ բռնին, մեկը մամային ա ուզում, մեկը սիրած աղջկան ա կարոտել, մեկը սիգարետի տուփի մեջ թաքցրած հեռախոսով ուզում ա տուն զանգի չի կարում... մի կերպ լուսացրինք: Հաջորդ օրը մի կերպ մեր հերթը հասավ... Նստեցինք ավտոբուս ու դեպի Սևան, ըհըն կպա՜վ, ես գիտեմ թե դեպի Արցախ միակ ճանապարհը Գորիսով ա ))) Մի հատ թարախ ենթասպա թե բա` գնում են Քարվաճառ: Այ մարդ էդ Արցախում չի՞... այո, բա սենց ոնց ենք գնում, գնանք կտենաս: Ճանապարհին ամեն զորամասում մարդ իջացնելուց, աասում եմ ինձ էլ կիջացնեն, բայց նՅետ ախպեր: Էս ռազմականի թարախ ենթասպանն ու իմ թայ մեկ այլ թարախ լակոտ պատմում են իրար, թե մարտի մեկին ոնց են БМП-երը քշել ժողովրդի վրա, սենց սարսափ են տարածում երեխեքի վրա, իբր իրանք շատ դաժան տպեր են, մեկ էլ էդ ենթասպան թե բա` 
-Երեխեք ուզում եք զանգեք տնեցիքին ասեք ուր եք գնում, եթե հա մարդա 1000 դրամ փող հավաքեք իջնեմ քարտ առնեմ, երկար ճանապարհ ունենք, հա կխոսաք, համ էլ ձեր համար քաղցր մաղցր առնեմ: 
Դե էդ ժամանակ էնքանն ա երկու բառ խոսաս, մի 15 հազար դրամ փող տվինք աննասունը գնաց խանութ 4 հատ կոկա կոլա առավ, մի կիլո կոնֆետ, քարտ էլ իբր չկար, ծնգցրեք թող հետ զանգեն փողերն էլ հետ չտվեց : Ստեղ ասի պարոն ենթասպա դու էլ թքիր (Հետո տեսա մի քանի ամիս հետո, պալիտ էր եղել, սարքել էին ստարշինա գումարտակներից մեկում, լավ խեղճացել էր): 
Մեկ էլ տռաֆարետ` «Ազատ արցախը ողջունում է Ձեզ» ու սկսեց մի այլ աշխարհ, որի մասին հաջորդիվ:

Հ.Գ. Ծառայությունը ամենադժվար, բայց կայֆ բաներից ա ցանկացած տղու կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել