-Ո՞ւր է գնում սերը,- հարցրեց հորը փոքրիկ Երջանկությունը…-Նա մեռնում է, որդիս, մարդիկ չեն պահպանում այն, ինչ ունեն… Պարզապես չգիտեն սիրել ...Փոքրիկ Երջանկությունը մտածեց. «Երբ մեծանամ, անպայման կօգնեմ մարդկանց»:Անցան տարիներ ... Մեծացավ Երջանկությունը … Նա հիշեց իր խոստումն ու ամեն կերպ աշխատում էր օգնել մարդկանց… Մարդիկ չէին լսում նրան…
Եվ կամաց-կամաց Երջանկությունը փոքրացավ, դարձավ թուլակազմ, վտիտ… Շատ վախեցավ, որ կանհետանա բոլորովին, և որոշեց ճամփա ընկնել ու որոնել «դարման» իր տկարությանը … 
Երկար գնաց Երջանկությունը` ճանապարհին չհանդիպելով ոչ ոքի… Դրանից ավելի վատացավ նրա վիճակը… Մի սաղարթախիտ ծառի տակ նստեց հանգստանալու… Նոր էր փակել աչքերը, երբ լսեց մոտեցող քայլերի ձայն… Բացեց աչքերն ու տեսավ` մի զառամյալ տատիկ է անցնում՝ ցնցոտիներով ու ոտաբոբիկ… Շտապեց Երջանկությունը նրա մոտ …
-Շատ հոգնած կլինեք, նստեք, մի փոքր հանգստացեք,- հորդորեց պառավին Երջանկությունը…
-Վիրավորական է, երբ քեզ ծեր են համարում,- տրտնջաց պառավը,-իսկ ես դեռ այնքան երիտասարդ եմ… Եվ իմ անունն է ՍԵՐ…
-Ա՜խ, ուրեմն դո՞ւք եք Սերը,- զարմացած բացականչեց Երջանկությունը.. Բայց ինձ ասել էին, որ սերն ամենահիասքանչ բանն է աշխարհում…
Սերը ուշադիր նայեց նրան ու հարցրեց.
-Իսկ դու ո՞վ ես:
-Ես Երջանկությունն եմ:
-Ահա, թե ինչ… Ինձ էլ էին ասել, որ երջանկությունը պիտի հրաշալի լինի… և այդ ասելով` նա իր ցնցոտիների միջից հանեց հայելին ու պարզեց Երջանկությանը…
Երջանկությունը տեսավ իր արտացոլումն ու բարձրաձայն լաց եղավ… Սերը մոտ նստեց նրան ու քնշորեն գրկեց…
-Ինչ են արել մեզ հետ չար մարդիկ ու ճակատագիրը,- հեծկլտաց Երջանկությունը:
-Ոչինչ,- ասաց Սերը,- եթե մենք միասին լինենք շատ արագ կգեղեցկանաք, կերիտասարդանանք …
Եվ ահա, այդ սաղարթախիտ ծառի տակ էլ Սերն ու Երջանկությունը պայման կապեցին, որ կլինեն անբաժան…))))))
Այդ ժամանակից ի վեր, երբ որևէ մեկի կյանքից հեռանում է Սերը` հեռանում է նաև Երջանկությունը…
Առանձին ապրել նրանք չեն կարող… Իսկ մարդիկ մինչ օրս դա չեն կարողանում հասկանալ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել