1. 1992 թ. Ֆրանսիացի նկարիչ Ռենե Շարբոնը քաղաքապետ Ռուանի պատվերով նկարեց «Ժաննա ԴԱրկը խարույկի վրա» նկարը: Որպես բնորդուհի նկարիչն ընտրել էր Ժաննա Լենուա անունով մի ուսանողուհու: Հաջորդ օրը, երբ նկարը կախեցին լայնարձակ ցուցասրահում, համալսարանի լաբորատորիայում պայթեցին ռեակտիվները: Այնտեղ էր գտնվում Ժաննան: Վերջինս չկարողացավ դուրս գալ շինությունից և ողջ-ողջ այրվեց:

2. Ավստրալացի Տրիպլետ ազգանունով մանկաբարձուհին, որի ազգանունը նշանակում է եռակի, ծնվել է մարտի 3-ին, այսինքն, 3-րդ ամսի երեքին, ապրում է 3-րդ շենքի 3-րդ հարկում, 3-րդ բնակարանում: Միսիս Տրիպլետն ամուսնացել է 3 անգամ և ծնել է 3 երեխա:

3. Ամերիկայի Լուիզիանա նահանգում մահվան դատապարտեցին 3 տղամարդու, ովքեր թալանելու նպատակով գազանաբար սպանել էին Կլավյա Դորիտային, որն ապրում էր Ստիլռռոուդ-պլեյս փողոցում: Հետաքննության ժամանակ պարզվեց, որ մարդասպանները կրում էին Ստիլ, Ռոուդ և Պլեյս անունները:

4. Երբ Նեյլ Արմսթրոնգը ոտք դրեց լուսնի վրա, ասաց «»Ձեզ հաջողություն եմ ցանկանում, միստր Գորսկի»...

5. Իտալիացի Ջակոմո Ֆելիչեն, ում անունը նշանակում է երջանիկ, ավտոմեքենայով սլանում էր մայրաքաղաքային դատարկ ճանապարհով 120 կմ ժամում արագությամբ, երբ նկատեց դիմացից նույնպիսի արագությամբ սլացող ավտոմեքենայի լույսեր: Բախումն անխուսափելի էր: Սակայն ծանր վթարից հետո, երկու վարորդն էլ միայն քերծվածքներ էին ստացել, պարզվեց, որ մյուս վարորդի անունն էլ է Ջակոմո Ֆելիչեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել