Ավետիք Իսահակյանի գրած էս պատմությունը շատ արդիական էր ու շատերի համար կարա լավ օրինակ լինի.
«Արևելքի քաղաքներից մեկում մի աղքատ դերվիշ (թափառաշրջիկ), պառկած մայթի վրա, ննջում էր: Այդ պահին քաղաքապետը իշխանների շքախմբով անցնում է այդ ճանապարհով: Անցորդները խոնարհվելով մի կողմ են քաշվում, միայն ծերունին է մնում պառկած: Շքախմբի անդամներից մեկը գավազանով խփում է ծերունուն, ասե
լով.
-Վե՛ր կաց, չե՞ս տեսնում՝ ով է անցնում:
Իսկ ծերունին հանդարտորեն պատասխանում է նրան:
- Ես միայն ինձանից մեծերի առաջ եմ ոտքի կանգնում:
Քաղաքապետը զարմանքով հարցնում է.
-Մի՞թե ես քեզնից մեծ (բարձր) մարդ չեմ:
-Իհարկե ոչ: Քեզնից ավելի բարձրերն էլ կան: Այդպես չէ՞:
- Այո՛:
- Դու քաղաքապետ ես, երբ որ պաշտոնդ բարձրանա, ի՞նչ կլինես:
-Նահանգապետ:
- Հետո ի՞նչ կլինես:
-Վեզիր:
-Հետո՞:
-Փոխարքա:
-Վե՞րջը:
-Այսքանը: Վերևում շահը (թագավորը) կա:
- Ասենք թե շահ դարձար, հետո՞:
-Հետո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա,- ասում է ծերունին,- այդ ոչինչը ես եմ:
Զարմացած քաղաքապետը ամոթից թողնում և հեռանում է»:

էՍ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ, ԻՍԿ ՀԻՄԱ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ԻՐԵՆՑ ԱՅԴ ԿՅԱՆՔԸ «ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ» Է, ԻՆՉՊԵՍ ԿԱՍԵՐ ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՏՈՒՆԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ ԾԵՐՈՒՆՈՒ ԱՍԱԾԻ ՆՄԱՆ՝ «ՈՉԻՆՉ», «ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀՈՂ ԷԻՐ ԵՎ ՀՈՂ ԷԼ ԿԴԱՌՆԱՍ» (ԾՆՆԴՈՑ 3;19):
ՉԱՐԵՆՑԸ ԿԱՍԵՐ. «ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԴ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻԿ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել