Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց, ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, Ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը:

ԶՐՈՒՑԵԼԻՍ
● Երբեք քո մասին ամեն ինչ մի՛ պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր:
● Աշխատիր ցույց տալ, որ հետաքրքրված ես:
● Թող տղամարդը խոսի, որքան ուզում է. նրանք սիրում են, երբ իրենց լսում են:
●Ոգևորիր խոսակցիդ, օրինակ` «ինչ հետաքրքիր է» կամ «հաճելի է լսել քեզ» արտահայտություններով:
● Խուսափի՛ր բամբասանքներից:
● Խուսափի՛ր խոսքը «փչացնող» բառերից` «ասենք», «խոսքի», «ուրեմն», «այսինքն»…
● Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ:
● Մի՛ ընկիր մանկության գիրկը. այնտեղից վերադառնալը դժվար է:
● Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ: Արագ խոսքը հասկանալը դժվար է:
● Երբեք նրան մի՛ քննադատիր ուրիշների ներկայությամբ:
● Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ:

Ամբողջական հոդվածն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել