Նազարյանի հանձնաժողովը ոչինչ չի որոշում, հարցը լուծվում է Սերժի մակարդակով: Սակայն Սերժը դեմ չի գնա ռուսական որևէ ընկերությանը և ոչ էլ նրա իրավահաջորդը. իզո՞ւր էր ժամանակին շնորհակալություն հայտնում Պուտինին: Իսկ շնորհակալությունը միայն խոսքով չի լինում, այլ գործողություններով, և ամեն 1,5-2 տարին մեկ գալիս է «քարերը հավաքելու ժամանակը»: Հանրությունն անում է այն, ինչ կարողանում է, սակայն այսօր դեռևս շատ բան չի կարողանում, ցավալիորեն: Վաղն այն (ին-որ բան անել չկարողանալը) վերածվելու է մի փոր հացի բունտի, որի կանխարգելման բանալին դեռևս Սերժի ձեռքում է: Կհասկանա՝ այդ բունտը չի լինի, չհասկանա՝ չեն օգնի ո՛չ մահակավոր ոստիկանը և ո՛չ էլ օտարազգի զինվորը: Իսկ դա արդեն կնշանակի պետականության կորուստ. չեմ կարծում, որ դա Սերժի և նրա շրջապատի մանկության երազանքն է. չինմաչինցի իմաստուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել