Ձվերը հանձնաժողովի պատերին նետելով` իրականում որևէ խնդիր չի լուծվում, և եթե իրականում ակտիվիստները և քաղաքական ամենատարբեր ռանգի գործիչներն ու ուժերը ցանկանում են ժողովրդի շահերը սպասարկել, այլ ոչ էժանագին դիվիդենտներ շահել սոցիալական նման խնդիրներից, ապա պետք է հետևողականորեն պահանջեն երկու բան. 
1. Ուսումնասիրել և բացահայտել ՀԷՑ-ում առաջացած նման իրավիճակի մեղավորներին` անկախ ազգությունից և խստագույնս պատժել, որպեսզի ապագայում բացառվեն նման չարաշահումներն ու վատ կառավարումը: 
2. Պետք է պահանջել, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը և ՀԷՑ-ի տնօրինությունը բաց ու հասկանալի հիմնավորեն, թե որն է էլեկտրաէներգիայի բարձրացման պատճառը: Սա այն թեման չէ, որի վրա պետք է շոուներ սարքել: Սա այն խնդիրն է, որն ուղղակիորեն մտահոգում է և՛ ցուցարարին, և՛ նրա առջև կանգնած օրինապահ ոստիկանին, և՛ Ռոբերտ Նազարյանին, և՛ ՀԷՑ-ում աշխատող հասարակ էլեկտրիկին, և՛ գործարանատիրոջը, և՛ գործարանում աշխատողին: Այս հարցը հուզում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, և այն իր տրամաբանական ավարտին կհասնի, երբ ամեն բան լինի մաքսիմալ թափանցիկ ու հասկանալի: Ամեն դեպքում, ուսումնասիրելով և հասկանալով ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը, կարծում եմ, որ միակ տրամաբանական լուծումը, որպեսզի ապագայում ՀԷՑ-ը բնականոն աշխատի` ավելորդ բարդություններ չստեղծելով մեր պետության և քաղաքացիների համար, կլինի այն, որ իսկապես Սամվել Կարապետյանը գնի մեր հասարակության գլխին պատուհաս դարձած այս ընկերությունը: Ես հավատում եմ, որ նման պարագայում պարոն Կարապետյանին կհաջողվի ճիշտ ներդրումների ու կառավարման արդյունքում և՛ կայացած համակարգ ձևավորել, և՛ սահմանել տրամանաբական ու մատչելի սակագին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել