Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարթոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։ Արձանը ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հոլիսի 4։ Ոտքերին ընկած է փշրված շղթա։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։

Քանդակագործ Բարթոլդին ոգեշնչված էր ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր Էդուարդ Ռենե դը Լաբուլայեից։ Վերջինս, ասում են, 1865 թվականին կարծիք է հայտնել, որ լավ կլիներ՝ ամերիկյան անկախությանը նվիրված որևէ հուշարձան ստեղծեր որպես Ֆրանսիայի և Ամերիկայի ժողովուրդների համատեղ նախագիծ։ Ֆրանսիայում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև 1870-ական թվականները։ 1875 թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը։ Բարթոլդին ավարտեց արձանի՝ ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումն այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։

Արձանի ջահով հատվածը 1876 թվականին ցուցադրվել է Ֆիլադելֆիայի Հարյուրամյա ցուցահանդեսին, իսկ 1876-1882 թվականներին՝ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր այգում։ Դրամահավաքը բավարար արդյունք չունեցավ, նամանավանդ ամերիկացիների համար, և 1885 թվականին պատվանդանի կառուցման աշխատանքները դադարեցին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ «Նյու Յորք Ուորլդ»-ի հրատարակիչ Ժոզեֆ Փուլիձերը փորձեց խնդիրը լուծել՝ նվիրատուներ հայթայթելով։ Շարժումը համախմբեց 120.000 հովանավորների, որոնց մեծամասնությունը նվիրաբերեց մեկ դոլարից քիչ գումար։ Արձանը ձուլվեց Ֆրանսիայում, այնուհետև տեղափոխվեց փայտե մեծ արկղի մեջ՝ կտրել-անցնելով ծովեր և հավաքվեց ավարտուն պատվանդանի վրա, որն այնուհետև կոչվեց Բեդլոյի կղզի։ Արձանի բացման արարողությունը նշանավորվեց հատուկ արարողությամբ, որին ներկա էր ԱՄՆ նախագահ Գրովեր Կլևելանդը։

Մինչև 1901 թվականը արձանն ԱՄՆ «Լայթհաուս Բորդ»-ի հսկողության տակ էր, այնուհետև՝ «Department of War»-ի։ Մինչ 1933 թվականն այն Ազգային Պարկ ծառայության հսկողության տակ էր։ 1938 թվականին արձանը փակվեց վերանորոգման համար։ 1980 թվականների սկզբներին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արձանն այն կարգի վնասված վիճակում է, որ անհրաժեշտ է ընդհանուր վերանորոգում։ Մինչ արձանը փակ էր 1984-1986 թվականներին, արձանի ներքին կառուցվածքի մեծ մասը, ինչպես նաև լապտերային հատվածը փոխվեցին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո արձանը կրկին փակվեց անվտանգության նկատառումներով. պատվանդանի շրջանը վերաբացվեց 2004, իսկ արձանը՝ 2009 թվականին, սակայն միայն սահմանափակ քանակով մարդիկ կարող էին բարձրանալ մինչև թագի հատվածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել