1. Նիագարա ջրվեժի մեկօրյա լռությունը: 1848 թ.-ի մարտի 29-ի գիշերը Նիագարա Ֆոլս փոքր քաղաքի բնակիչները արթնանում են անսովոր լռությունից: Չկար իրենց կողքին գտնվող Նիագարա ջրվեժի այնքան հարազատ շառաչյունը: Բնակիչները լապտերներով մոտենում են ջրվեժին և տեսնում միայն մերկացած ժայռեր: «Ջրվեժը չկար»:
Հաջորդ օրվա առավոտյան ջրվեժը արդեն «իր տեղում էր»: Նորից լսելի էր Նիագարայի շառաչյունը, որը կարծես մեկ օրով արձակուրդ էր գնացել: 
Պարզվեց, որ «Նիագարա ջրվեժի մեկօրյա լռության» պատճառը ուժեղ քամիներն են եղել: Էրի լճի մոտ տեղի ունեցած ուժեղ քամիները տեղաշարժել էին լճի սառույցները և փակել գետի ակունքը, որից սկիզբ էր առնում Նիագարան: Սառցե պատնեշները պահպանել էին ջրվեժի լռությունը ընդամենը մեկ օր:
2. Մոցարտի կատարյալ լսողությունը: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Աշխարհի լավագույն կոմպոզիտորներից մեկը:
Մի անգամ, 14-ամյա Մոցարտը գնում է Հռոմ և մտնում Սբ. Պետրոսի տաճարը: Տաճարում երգեհոնով նվագում են եկեղեցական մի մեղեդի, որի ձայնանիշերը պապական խորհուրդը գաղտնի էր պահում բոլորից: Մոցարտը վերադառնում է տուն: Նա նստում է և հեշտությամբ վերարտադրում մեղեդու ձայնանիշերը: Տարիներ անց այդ նշանագրությունները համեմատում են բնօրինակի հետ: Պարզվում է, որ հանճարեղ երաժիշտը միայն իր լսողությամբ անսխալ վերարտադրել էր այդ երաժշտությունը:

3. Չինաստանում մահապատժի է ենթարկվում 3 անգամ շատ մարդ: Amnesty International ընկերության տվյալների համաձայն Չինաստանում մահապատժի է ենթարկվում ավելի 3 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի մյուս երկրներում, միասին վերցրած: Օրինակի համար նշենք ոչ այնքան հեռավոր 2008 թ.-ը, երբ Չինաստանում մահապատժի է ենթարկվել 1718 մարդ: Սակայն դա միայն պաշտոնական տվյալներով: Որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը կարող է հասնել մինչև 6 հազարի: 4. Աշխարհի ամենամեծ օրգանիզմը: Ինչ եք կարծում, որն է ամենամեծ օրգանիզմը: Հավանաբար Ձեզնից շատերը կպատասխանեն, որ այդ օրգանիզմը կետն է: Սակայն, եթե այդպես պատասխանեք, Դուք չարաչար կսխալվեք: Պարզվում է, որ աշխարհի ամենամեծ օրգանիզմը հասարակ սնկային օրգանիզմն է: ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում գտնվող սնկային այս օրգանիզմը տարածված է ավելի քան 1 հա տարածքում: Այս հսկայական գոյացությունը արդեն 1000 տարեկան է, և գիտնականների հաշվարկներով կապրի դեռ երկար տարիներ: Այսպիսով, երկրագնդի ամենամեծ օրգանիզմը ամենահասարակ սնկային օրգանիզմ է:
5. Մենության ռեկորդը: Այսպես կոչված «Ռոբինզոնականության»՝ մենության, ռեկորդը պատկանում է Զոզո Կուչիին: Զոզոն բնակվում էր Հարավսլավիայի նախկին տարածքում գտնվող Դալմաթիայում: Նա իր հոր հետ վիճելուց հետո, 1890 թ.-ին թողնում է հայրական տունը: 12-ամյա պատանին բնակություն է հաստատում Ադրիատիկ ծովի անմարդաբնակ մղզիներից մեկում: Նա ողջ կյանքում խուսափում էր մարդկանց հետ շփումից: Երբ նրան հայտնաբերում են, արդեն լրացած է լինում նրա 96 տարին: Այդ 96 տարիներից 84-ը նա անց է կացրել լիովին մենության մեջ:
6. Չինացիների նոր և անհավանական գյուտը: Ինչպես հայտնի է բոլորիս Չինաստանը փայլում է իր վառ երևակայությամբ և աշխատասիրությամբ: Չինաստանում ի տարբերություն մի շարք երկրների տեխնոլոգիան զարգանում է ճեպընթաց: Եվ ահա նրանք ստեղծեցին մի ծրագիր, որը կարող է որոշել մարդու ստախոս լինելը: Նորահայտ ծրագիրը տեղադրվում է բջջային հեռախոսի մեջ և միացնելու դեպքում, տիրոջը զգուշացնում է, եթե զրուցակիցը ստում է իրեն: Իրականում ծրագիրն աշխատում է մի պարզ մեխանիզմով, այն վերլուծում է զրուցակցի խոսքը, ձայնի տատանումները, որոշակի բառերի հաճախակի կրկնությունները և հեռաղոսի տիրոջն է հայտնում զրուցակցի անկեղծության մակարդակը: Ծրագրի ստեղծողները հավաստիացնում են, որ ծրագիրը կարող է հասկանալ խաբեության հավանականության 90% ճշտությամբ:
Իհարկե առանց այդ սարքի մարդիկ կկարողանային խուսափել ստից, սակայն ինչ արած, չինացիներն էլ ավելի հեշտացրեցին մարդկանց գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել