Մի շարք հեռուստադիտողների, նամակագիրների, ֆեյսբուքասիրելիների համառ հորդորների առաջ խոնարհվելով՝ նայեցի Game of Thrones-ի առաջին սերիան:ճճճ
Հա՛, շատ լավ էր նկարած, հա՛, լիքը սիրուն տղաներ ու աղջիկներ կային, Շոն Բինը, դե, սիմպո եղել է, սիմպո էլ կմնա, բայց էլ չեմ նայելու, չնայած կուզեի իմանալ՝ էն էրեխուն որ հրեցին-գցեցին՝ ողջ մնա՞ց, թե՞ չէ: Սերիալի տրամաբանությամբ, քանի որ դեռ օդում էր, երբ ֆիլմն ավարտվեց, պետք է որ ողջ մնար: Տա՛ Աստված: Բայց մի սերիան մեկ ժամ է տևում. նստեցի ու իմ՝ դպրոցում սովորած թվաբանությունով գումարեցի-հանեցի, ստացվեց, որ հիսուն սերիայի դիմաց քսանհինգ ուրիշ ֆիլմեր կարող եմ նայել ու ինքս ինձ հարց տվեցի՝ արժե՞, որ քո էս կարճատև կյանքի առյուծի բաժինը նվիրես էս սերիալին: Ներքին ձայնս ասաց՝ չէէէ, Լիզա, չարժե: 
Ա՛յ, սենց հաշվենկատ մարդ եմ ես: Բարի դիտում բոլորիդ:ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել