«Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի»,-հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը` պատասխանելով այդ երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: ՌԵՈՒ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդ նախագիծը հեռանկար չունի, «ինչպես պատի վրա բացել ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան»»:
Իմ կարծիքով՝ ոչ թե այնքան կարևոր է, թե ինչ է ասել ոմն Յակունինը, այլ այն, թե երբ է դա ասել: Իսկ դա նա ասել է Պուտին-Ալիև-Էրդողան հանդիպումների նախօրյակին: Դա, ըստ երևույթին, ռուսական կողմի մեսիջն է եղել՝ ուղղված հիշյալ անձանց այլ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու կոնտեքստում: Ըստ երևույթին, Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր կոմունիկացիաների սառեցումը Ռուսաստանի հնարավոր զիջման խոստումն էր Թուրքիային և Ադրբեջանին: Այն, թե, այնուամենայնիվ, որևէ պայմանավորվածության նրանք եկել են, թե՝ ոչ, կարելի կլինի կռահել Յակունինի հաջորդ հայտարարությունից: 
Երբ խոսք է գնում ինքնիշխանության կորստի մասին, հենց նման հարցերի շուրջ որոշումների կայացման իրավունքի մասին է խոսքը գնում: Հնարավոր է, որ այդ երկաթգիծը մի օր անգամ կառուցվի, սակայն կառուցման կամ չկառուցման որոշումը Հայաստանը չի ընդունելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել